«Մովսես Գորգիսյանն իսկապես հերոս է, ոչ թե Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի պես, որ սպանվելով հերոս են դառնում»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պնդելով, թե Վազգեն Սարգսյանը պետք է զրո լիներ իր՝ «ազգը 100 %-ենք շահել, պետք է իշխանությունը չտայինք» արտահայտության համար:
Այս առնչությամբ ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, «Եթե այդպես էր՝ ինքը Ռոբերտ Քոչարյանի օրոք իր ասելիքը թող ասեր, որ էն ժամանակ էդ մարդկանց ու մյուսներին չբերեին ու չկոչումադրեին»:
Մեր հարցին, այսինքն կիսո՞ւմ եք Պարույր Հայրիկյանի տեսակետը, թե Վազգեն Սարգսյանը հերոս չէ, ասաց. «Պարույրն այս պարագայում երեւի ու բազմակետեր, որովհետեւ ամեն ինչ ասված է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ