Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը պիտի միլիոն դրամներով աշխատավարձ ստացող Գորիկ Հակոբյանին ուղղեք»

Օգոստոս 20,2014 22:40

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ Տավուշի մարզից սկսած սահմանը բաց է. հատուկ  սահմանապահները  չկան կանգնած, ինչպիսին, օրինակ կան հայ-թուրքական սահմանի կամ հայ-վրացական սահմանի վրա, որից օգտվելով էլ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում:

«Ես Օհանյան Սեյրանին չեմ ուզում պաշտպանել, բայց, չգիտես ինչու, սահմանի բաց լինելու հարցը ուղղում են պաշտպանության նախարարին,   փորձում են բանակը խառնել սահմանապահ զորքերի հետ, բանակը պաշտպանում է Հայաստանի սահմանները զանգվածային հարձակումներից, իսկ եթե Քարվաճառում  իբր թե դեսանտներ են հայտնվել,  դրա համար գոյություն ունի  ազգային անվտանգության  ծառայությանը  ենթակա սահմանային վարչություն, այսինքն` հայկական սահմանապահ զորքեր, որը պատասխան պիտի տա: Տավուշի մարզում սահմանապահներ չունենք, դրանից են օգտվում ադրբեջանցիները, իսկ օրինակ` Բավրայում ունենք մաքսատան հարակից տարածքը հսկելու  համար…

Բայց, չգիտես ինչու, ոչ մեկը այս մասին չի խոսում, Սեյրան Օհանյանն էլ արդարանում է, թե հնարավոր չէ էս սահմանը փակել, այլ պիտի ելներ ու հայտարարեր` եղբայր, հարցը Գորիկ Հակոբյանին ուղղեք կամ հարգելի Սերժ Սարգսյան, սահմանային վարչություն կա, վերջը գեներալ են` ոչ պակաս միլիոն դրամներով աշխատավարձով, Երևանում էդքան ԿԳԲ-ի սպեցնազ է գալիս, թող գնան սահմանը փակեն, ոչ թե քաղաքացիական շարժումներն ու երիտասարդների ընդվզումները ճնշեն: Այսինքն` Սերժ Սարգսյանը ինքը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանի  սահմանները ապահովեն, դրա համար էլ մանևրներ է  կատարում», -ասում է ազատամարտիկը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հայ-ադրբեջանական սահմանի վերջին երկու ամիսների լարվածությունը ապացուցեց, որ դիրքապահ զինվորները լիարժեքորեն են կատարում իրենց վրա դրված պարտականությունները, սակայն թիկունքային ստորաբաժանումները, առաջին հերթին ԱԱԾ տարածքային ստորաբաժանումներն ու մարզային իշխանություններն իրենց այս պահի գոյամարտը հիմնովին տանուլ տվեցին: Նույնիսկ լրատվամիջոցների կողմից ավելի քան երկու ամիս շոշափվող դիվերսանտների ներթափանցումների վերաբերյալ տեղեկատվությունները Գորիկի համակարգին տեղից չշարժեցին…, ոչինչ չարվեց նաև ադրբեջանական քարոզչամեքենային որևէ կերպ հակազդելու ուղղությամբ: Այնպես, որ մինչ Բավրային ու այլ տեղերին հասնելն այդ համակարգն առավել լուրջ խնդիրներ ուներ լուծելու, որը սակայն չհասկանալու, չկարողանալու կամ ինչ-որ այլ պատճառներով չլուծեցին, փոխարենը համակարգի հաշվին միլիոնատեր դարձած գեներալներ են համակարգից հեռացնում, առանց պարզելու այդ գումարների ձեռք բերման ուղիները, պարզապես հեռացնում են իրենց թալանը վայելելու համար: Սա է Գորիկն ու իր համակարգը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031