Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերնն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին. «Ազատություն»

Օգոստոս 20,2014 20:51

Իրաքի եզդիները ցանկանում են ինքնավարություն ստեղծել և այս հարցում ակնկալում են ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հայտնել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները։

Դեսպանի հետ հանդիպման մասնակիցներից «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հանդիպումը կապ են հաստատել Իրաքի եզդիների հետ և նրանցից ճշտել, թե ինչ կցանկանային փոխանցել  ԱՄՆ-ի կառավարությանը։

«Բոլոր եզդիները տրամադրված են արդեն իսկ ինքնավարության ստեղծմանը, որովհետև եթե այս մարտերը ավարտվեցին և, Աստծո կամոք, հնարավոր եղավ խմբավորմանը դուրս հանել եզդիական տարածքներից, միանշանակ եզդիներն այլևս իրենց կյանքը չեն պատկերացնում նույն կարգավիճակով, նույն իշխանությունների ենթակայության ներքո: Այսինքն կարգավիճակը պետք է փոխվի միանշանակ, և պետք է ավելի լայն հնարավորություններ տրվեն, որպեսզի հենց եզդիներն իրենց պաշտպանությամբ զբաղվեն», – ասաց Մուրազին։

Երկրորդ կարևոր խնդրանքը, որը Հայաստանի եզդիների կողմից փոխանցվել է դեսպան Հեֆերնին, հումանիտար օգնությանն է վերաբերում. Բորիս Մուրազիի խոսքով՝ Իրաքի եզդիները Արևմուտքի կողմից տրամադրվող օգնության մի չնչին մասն են միայն ստանում: Պատճառը այն է, որ օգնությունը անմիջապես իրենց չի տրամադրվում, այլ փոխանցվում է միջնորդների միջոցով։

«Փախստականներին տրվող օգնության հիմնական մասը գնում է կրոնական ինքնավարություն, բայց այդ, այսօր էդ փախստականներն ապրում են տեղի եզդի մեծահարուստների ջանքերով, այսինքն՝ իրենց գումարներով, իրենց հայթայթած միջոցներով։ Սա խոսում է այն մասին, որ այդ աջակցությունները, օգնությունները, որ դրսից գալիս են, նաև Գերմանական կառավարության տրված 25 միլիոն եվրոն, չի հասնում իրական նպատակին», – ասաց Մուրազին։

Իրաքի եզդիները ինքնապաշտպանություն կազմակերպելու համար նաև զենք են խնդրել Միացյալ Նահանգներից։  Նրանք վստահ են, որ զինվելու դեպքում ցեղասպանությունը կկասեցնեն։

Ջոն Հեֆերնը եզդիական համայնքի ներկայացուցիչներին այս խնդրանքների հետ կապված ստույգ պատասխան չի տվել։ Բորիս Մուրազիի խոսքով՝ դեսպանն ասել է, որ եզդիների խնդրանքները կփոխանցի Վաշինգտոնին։

ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Ջոն Հեֆերնը հանդիպման ընթացքում ասել է, որ Իրաքի եզդիների ծանր դրությունը մեղմելու նպատակով Միացյալ Նահանգները շարունակելու է մարդասիրական ջանքերը։

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031