Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում հասցնելու ենք մինիմումի, դա է փաստը»

Օգոստոս 20,2014 20:31

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր այն խոսքերը, թե կառավարությանը լրացուցիչ ժամանակ է պետք ստվերի դեմ պայքարելու համար, իսկ ընդդիմության ներկայացուցիչները այն որակել են որպես կառավարության ձախողում, զարմացավ, թե ի՞նչ է նշանակում լրացուցիչ. «Իսկ ժամանակ մեզ ո՞վ է տվել։ Ես ասել եմ, որ հուլիսի մեկից մենք պիտի աշխատենք միասին եւ հոկտեմբերի մեկից շրջանառության հարկը 3,5 տոկոսից, դառնում է մեկ տոկոս եւ փաստաթղթավորումը պարտադիր է դառնում բոլորի համար։ Ինչպես եւ պայմանավորվել ենք ֆինանսների նախարարությունը հասարակությանը պարբերաբար հաշվետվություն է տալիս»։

Պրն Աբրահամյանի խոսքով՝ մեկ անգամից ամբողջ ստվերը չենք կարող վերացնել. «Բայց որ ժամանակի ընթացքում այն նվազեցնելու ենք եւ հասցնելու ենք մինիմումի, դա է լինելու փաստը»։

Վարչապետը նաեւ անդրադարձավ ոուսական շուկա հայկական ապրանքների արտահանմանը եւ տեղեկացրեց, որ երկու օր առաջ գործարարների հետ պայմանավորվել են, որ քանի որ ռուսական շուկան ազատվել է եվրոպական երկրներից ներմուծվող ապրանքներից, փորձելու են հայկական ապրանքները արտահանել Ռուսաստանի դաշնություն. «Ես առաջարկել եմ բոլոր գործարարներին, որ, որպես կառավարություն, պատրաստ ենք աջակցելու ե՛ւ ֆինանսական, ե՛ւ կազմակերպչական բոլոր հարցերում։

Հիմա ՀՀԿ ԳՄ նիստն արդեն սկսվել է։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031