Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է 170լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող ևս մեկ խորքային հոր

Օգոստոս 20,2014 20:22

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է իր մեծությամբ աննախադեպ՝ 170 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի ինքնաշատրվանող խորքային հոր: Մինչ այդ վերոհիշյալ տնտեսությունում լուծարվել էր 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր:

DSC_0638

 

Սույն թվականի հուլիսի 16-ից առայսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու/370լ/վ/ և փականային ռեժիմի բերելու/428 լ/վ/ արդյունքում խնայվել է 798 լ/վ խորքային ավազանի ջուր, ինչը տարեկան կազմում է 25,165,728 խ/մ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն որոշման համաձայն ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107,497.4 հազ. դրամ:
Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով: Համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից սեփական միջոցներով լուծարվել են 11, կոնսերվացվել՝ 34 և փականային ռեժիմի բերվել 2 հորատանց՝ ընդհանուր 920 լ/վ ջրաքանակով:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031