Օգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր կողմից հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթեց նրան և համոզմունք հայտնեց, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:
Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկեցին դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձ մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը:
ՀՀ ԱԳՆ
Լուսանկարները` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
ֆիզկուլտ ինստիտուտի մեջ կարելի է մի հատ անասնաբուժական ֆակուլտետ ավելացնել իսկ մնացած բուհ-երը փակել: Միևնույն է ոչ մեկը իր մասնագիտությամբ չի աշխատում: