Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մոտ 2 700 ոստիկան է հեռացվել աշխատանքից. Интерфакс-Украина

Օգոստոս 20,2014 18:45

Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ոստիկանությունից 2717 աշխատակից է հեռացվել, և գործընթացը շարունակվելու է, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Ընդհանուր առմամբ ոստիկանության շարքերից մաքրվել է 2717 հոգի: Սա դեռ վերջը չէ, սա դեռ սկիզբն է», – оգոստոսի 20-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերաշչենկոն:

Խորհրդականը նշել է, որ արևելյան այդ երկու մարզերում 1490 ոստիկան չէին կատարում հրամանները և «չէին դիմադրում ահաբեկչությանը»: Իսկ 1227 ոստիկան իրենց կամքով են հեռացել աշխատանքից: Երկու մարզերում ընդհանուր առմամբ առկա է 23 026 ոստիկան:

Բացի այդ, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 40 քրեական գործ է հարուցվել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031