Լրահոս
Օրվա լրահոսը

Բակերի ասֆալտապատման ծրագրի ընթացքի մասին

Օգոստոս 20,2014 18:03

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվեն շուրջ 1000 բակեր, որոնցում, զուգահեռաբար, կընթանան նաև բարեկարգման այլ աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է ապրիլին և նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով, որ ներկայում արդեն շուրջ 700 բակերում աշխատանքներն ավարտված են, ընդհանուր ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:

Փողոցների, բակերի պարագայում կարևոր պայմաններից մեկը որակի ապահովումն է: Որակական չափանիշները համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031