Թուրքիայի հեռացող նախագահ Աբդուլա Գյուլը իր ենթադրությունն է հայտնել այն մասին, որ երկրի հաջորդ վարչապետը լինելու է ներկայիս արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է «Հուրիեթ»-ը:
«Ամենայն հավանականությամբ, Ահմեդ Բեյը կդառնա [վարչապետ]: Դուք գիտեք, որ ես եմ նրան բերել քաղաքական դաշտ: Ես էի, որ նրան խորհրդական դեսպան», – օգոստոսի 19-ին ասել է Գյուլը թուրքական թերթերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետի անունը կհայտնի օգոստոսի 21-ին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդակցությունից հետո:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև