ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը
Հարց. Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով:
Պատասխան. «Առանձնապես` ոչ: Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության շահերի լայն շրջանակ, որի մասին վկայում են մի շարք համագործակցային նախաձեռնություններ` պաշտպանության ոլորտում ներառյալ: Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Ձեր կողմից հիշատակված նախարարների հանդիպման վայրը նույնպես առանձնակի մտահոգությունների տեղիք չի տալիս, քանի որ այն պարզապես հանդիսանում է հնարավոր աշխարհագրական վայրերի տարբերակներից մեկը:
Այնուամենայնիվ, այս համագործակցության հետևանքները ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում` դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ