Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ընդունվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները

Օգոստոս 20,2014 16:53

Ի պատասխան մամուլի հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները:

Ներկայում համակարգը, որոշակի ծանրաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, և օրվա յուրաքանչյուր ժամին ՖՆ տեղեկատվական շտեմարան է մուտքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ:
Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031