Օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շոռպոնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Օպել Կորսա” մակնիշի 34 LM 182 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 ՀՀ քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Զեստաֆոնի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ ԱԻՆ