Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյլա Յունուսը՝ Արիֆ Յունուսին․ «Սա իմ և քո 37 թիվն է». «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 20,2014 16:13

Ադրբեջանում կալանավորված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բաց նամակ է հղել նույնպես անազատության մեջ գտնվող ամուսնուն՝ Արիֆ Յունուսին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ․
«Արիֆ, թանկագինս,
Ահա և քեզ հետ մեր կյանքի 36 տարիներից հետո արդեն հայտնվեցինք տարբեր բանտախցերում տարբեր կալանավայրերում․․․

Սիրելիս, արդյոք չգիտե՞ս, որ ես ամեն ինչի կդիմանամ՝ թե՛ ահավոր ֆիզիկական ցավերին (սառը ջրից ինձ մոտ բորբոքման պրոցես է սկսվել), թե՛ ստաժավոր քրեական հանցագործ կնոջ ճնշմանը բանտախցում (ի դեպ, նա ծնունդով Գյանջայից է, մեր Գյանջան կրկին մեր հարցում իրեն չարդարացրեց), թե՛ նույնիսկ դատախազությունից այդ շնագայլերի այցերին: Ես դիմանում եմ հանձնուքների բացակայությանը (գիտեմ՝ դու էլ բոլորովին առանց հանձնուքների ես, առանց սպիտակեղեն փոխելու, դեղերի): Ես նույնպես առանց սնունդի եմ և առանց դեղերի: Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ շնագայլեր են այդ ուսուբովները, լեմբերանսկիները, որ նրանց համար քիչ է, որ մենք տոթ բանտախցում ենք, նրանք մեզ նաև սովահարությամբ են սպանում ու առանց դեղերի:

Բայց ամենից բարդը այն է, որ դու կողքիս չես: Չէ որ մենք գրեթե չէինք բաժանվել բոլոր 36 տարիներին:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031