Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցի շինարարության աշխատանքներին և ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին

Օգոստոս 20,2014 16:02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղառկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը:

Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկիկառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված «Ոսկե կացին»ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ:
«Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է «Հալալ» մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրականհզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում», – նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

4

Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոնների վերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունընախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին:

Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցելհանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը:

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը»հիմնել է կաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ:Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցե:

Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետապ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտակել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերը:

Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձր բերք է սպասվում:
Նախարարը գոհունակությամբ է արտահայտել մարզում ցորենի և գարու բերքահավաքի արդյունքներից և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ:

Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել «Բորոդինո» պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեղամ Քյուրումյան says:

    Տարօրինակ է հոդվածում առկա Արարատի մարզի վարելահողերը 25 հազար հեկտար ներկայացնելու փաստը: 2008 թ. ՀՀ գյողնախարարության հրատարակած “Հայաստանի գյուղատնտեսությունը” տեղեկագրքում վարելահողերը 27 հազար հեկտար է նշված: Կարծում եմ մեր երկրի համար ընդամենը մեկ մարզի առումով 2000 հեկտար վարելահողի կորուստը, այն էլ 3 բերք տվող Արարատյան հարթավայրի պարագայում. փոքր թիվ չէ: Արդյոք դրանք խոտհարքերի են վերածվել, երբ հրամայական է հակառակն անել: Մարզն ունի գյուղատնտեսական նշանակության 157 հազար հեկտար հող, որից նոր վարելահողերի ստեղծումը, ուր առավել արդյունավետ գյուղգործունեություն է ծավալվում, հարկ է դիտարկել դրական աշխատանքի արդյունք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031