Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ծաղկաձորում օգոստոսի 18-24-ը ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» երիտասարդական հավաքը:
Այսօր բազեականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա մասնավորապես հայտարարեց. «Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նման երիտասարդական հավաքը ուժեղացնում, հզորացնում է մեր պետությունը: Այն ապագայի համար բացում է մի ճանապարհ, որն արտահայտում է երիտասարդությունը»:
Պարոն Սահակյանն ասաց. «Մենք ցանկանում ենք ունենալ մարդիկ, որոնք իրոք չպարտվող են, երբեք չեն վախենում քննադատությունից և ճանաչելիությունից: Ճանաչելիությունը միևնույն ժամանակ քննադատության թիրախ է: Այնպես որ, պիտի կարողանանք պայքարել և պայքարը տանել այնպիսի ուղղություններով, որ կարողանանք հետևորդներ ունենալ»:
Գալուստ Սահակյանը եզրափակեց. «Հաղթելու է գաղափարն ու միասնությունը»:
Կարդացեք նաև
Այնուհետև Գալուստ Սահակյանը պատասխանեց բազեականների հարցերին:
Հիշեցնենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Այս տարի նորամուծություններից է այն, որ ձևավորվել է լրագրողների ջոկատ, մրցույթներին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետները, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քեզ նման ագռավներն են շատ, ովքեր ծվատոմ են երկիրը…!!!