Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները կոչ են անում ստեղծել եզդիների ինքնավար հանրապետություն

Օգոստոս 20,2014 15:04

«Այսօր ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է, որպեսզի օգտակար լինի եզդի եղբայրներին»,- օգոստոսի 20-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Միդիա-Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը:

Նա նշեց, որ իրենք ստեղծել են կոմիտե, որը զբաղվում է եզդիների հարցերով, որպեսզի հետագայում այդ հարցը քննվի Հաագայի քրեական դատարանում: Նրանք պահանջելու են ճանաչել Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ կատարված ցեղասպանությունը եւ հատուցել եզդի ժողովրդի կրած վնասները.

«Մենք կոչ ենք անում բոլորին, որպեսզի ստեղծվի Շանգալի եզդիների ինքնավար հանրապետությունը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, որպեսզի մարդիկ զգան, որ իրենք ապահովված են, որպեսզի միջազգային կազմակերպությունները երաշխիք տան, որ նրանք կարողանան ապրել: 20-րդ դարում, երբ նայում ես տարբեր կայքերը, մեր այսօրվա եզդիների ցեղասպանության նկարները, մի պահ քեզ թվում է, թե գտնվում ես Հայոց եղեռնի թանգարանում, որովհետեւ նույն նկարներն են, տարբերությունն այն է, որ այն 20-րդ դարում է կատարվել, սա` 21-րդ դարում»:

Անդրադառնալով Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հայտարարությանը, թե մուսուլմանների նպատակն է այդ տարածքում Քուրդստան ստեղծել` Ամո Շարոյանը նշեց, որ Քուրդստանը` որպես ինքնավար հանրապետություն, 2003 թվականից գոյություն ունի.

«Եզդիների հետ միասին Սիրիայի քրդերը կռվում են: Այսօրվա դրությամբ, ես կարող եմ ասել, քրդերն օգնում են եզդիներին: Միանշանակ ես չեմ կարող ասել, թե քրդերը Քուրդստան ստեղծելու համար են դա արել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031