Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ առաջիկայում պետբյուջեի հաշվին դարձյալ ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են գնվելու, քանի որ «երբ արտերկրից հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»: Գալուստ Սահակյանը նաեւ ասել էր, որ այդ մեքենաները պետության ամրության համար են, ոչ թե իրենց:
Aravot.am-ի խնդրանքով Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը գիտության խղճուկ ֆինանսավորման ֆոնի վրա մեկնաբանեց ԱԺ նախագահի հայտարարությունը:
«Ինքն ասում է, դա պետության ամրության համար է, ես կասեի՝ դա ռեժիմի ամրության համար է, եւ եթե ռեժիմն ու պետությունը Գալուստ Սահակյանը հավասարեցնում է, ուրեմն ռեժիմի համար զրահապատ մեքենա է պետք: Եթե Ազգային ժողովը գիտությանը այդպես է վերաբերվել, մի գուցե մի-մի զրահապատ մեքենա էլ պետք է առնենք այն գիտության չտես պատասխանատուների համար, ովքեր պետության մեջ են՝ ԳԱԱ նախագահը ու Գիպպետկոմի նախագահը , որովհետեւ նրանց ու Գալուստ Սահակյանի ջանքերով գիտությունը որպես պետական աշխատող մտցվեց կուտակայինի համակարգ, իսկ աշխատավարձերի բարձրացման ժամանակ գիտաշխատողին չհամարեցին պետական աշխատող: Այդ կերպ գիտությունն արհամարհում ու անտեսում են, երբ պետք է փողը չքավոր գիտաշխատողից «կլպել», «կլպում» են, երբ պետք է պետական աշխատող ճանաչել ու աշխատավարձ բարձրացնել, չեն անում, գիտության պատասխանատուներն էլ այդ ամենը լուռ կուլ են տալիս: Այդպիսի Ազգային ժողովն ու կառավարությունը իսկապես պետք է զրահապատ մեքենաներով ման գան, կարող է մի բա պատահել իրենց վարքի ու վերաբերմունքի պատճառով»,-ասաց Հարություն Կարապետյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գալուստին քաջ նազարի էշն էլ լրիվ բավարար է…
(Տավուշեցի)
Ինչ տվեց ԱԺ նախագահ Գալուստ ահակյանի Տավուշ կատարած այցը հենց տավուշեցիներին, պարզապես ոչինչ: Օրենսդիր մարմնի ղեկավարը տավուշեցիների ապրելակերպը թեթևացնող ինչպիսի օրենսդրական փոփոխություններ առաջարկեց՝ ոչ մի փոփոխություն: Սահմանամերձ բնակավայրերին օրենքով սահմանված կարգով արտոնություններ տալու հարց քննարկեց՝ իհարկե ոչ: Տարածքում լրացուցիչ աշխատատեղեր բացելու նպատակով բիզնեսմիջավայրը բարելավելու նպատակով հարկային օրենսդրության մեջ հնարավոր փոփոխությունների հարցը շոշափեց, իհարկե ոչ: Սահմանամերձ գյուղերի դոտացիաների ավելացման կամ հակառակորդի կողմից պարբերաբար հասցվող վնասների վերականգնման համար լրացուցիչ հոդվածով միջոցներ հատկացնելու վերաբերյալ հարցերը քննարկեց՝ իհարկե ոչ: Այսքան ոչ-երի առկայության պայմաններում այդ փուչ պաշտոնատար անձին իհերկե զրահապատ ավտոմեքենա է պետք: