Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նրանք պահպանում են մեր սահմանը (լուսանկարչական ռեպորտաժ առաջին գծից)

Օգոստոս 20,2014 13:58

 

1_gic_11 1_gic_10 1_gic_9 1_gic_8 1_gic_7 1_gic_6 1_gic_5 1_gic_4 1_gic_3 1_gic_2 1_gic_12

«Հակառակորդը մեզնից ընդամենը 700 մետրի վրա է: Զգույշ, շատ չմոտենաք դիտակետին»,- զգուշացնում է Մարտակերտի դիրքերում հերթապահության կանգնած զինվորը:  Նա երկու ժամ շարունակ ակնդետ հետեւում է թշնամու դիրքերին, երկու ժամից նրան կփոխարինի ընկերը:

Հենց այս դիրքում էր հունվարին հակառակորդի դիվերսիոն հարձակման զոհ դարձել մեր օրերի հերոս Արմեն Հովհաննիսյանը: Այսօր նրա պատվին դիրքում մի գողտրիկ հուշաքար են դրել:

Զինվորները կատակում են, մեզ՝ «Հետք»-ի եւ ԼՂՀ ՊՆ-ի համատեղ ուժերով լրագրողական այցով Լեռնային Ղարաբաղ՝ սահման մեկնած լրագրողներիս, սուրճ եւ քաղցրավենիք մատուցում:  Անգամ արեւային ինքնաշեն ցնցուղն են ցույց տալիս՝ «ամեն օր 50 աստիճան տաքացած ջուր ունենք, ինչքան ուզում լողանում ենք, կուզեք՝ դուք էլ ցայվեք»:

Սառնարանն են բացում՝ «էս շոգին ուտել չի լինում, էնքան ուտելիք է ավելացել»:

Զորամասից 14 օրը մեկ նոր խումբ է գալիս դիրքեր, 14 օր հերթապահում, ապա հետ վերադառնում զորամաս: «Դիրքերում ավելի լավ է, հանգիստ ենք»,-ասում են զինվորները:

Անմիջապես կողքի դիրքում էլ օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր եղել: «Էս խաղողի պոչը տեսնում եք՝ ինքն ա կերել»,- դիրքերում աճող խաղողի դատարկ ողկույզը ցույց տալով՝ կատակում են տղաները:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիրքապահների հետ զրույցների մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031