Օգոստոսի 18-ին, ժամը 14.00 Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղում բռնկված հրդեհը, որ ընդգրկել էր շուրջ 400 հա տարածք, հնարավոր եղավ մարել օգոստոսի 19-ի առավոտյան: Դրանից հետո մարդիկ գնացին իրենց տները հանգստանալու: Սակայն չանցած մի քանի ժամ՝ խնածախցիները իրենց հանդերի ուղղությամբ կրկին ծուխ նկատեցին: Առաջին պահին նրանց թվաց, թե ծուխն այլ գյուղերից է իրենց հասնում: Սակայն պարզվեց, որ կրկին հրդեհվել են իրենց դաշտերը:
Կրակն այս անգամ Բերձորի տարածաշրջանից, Զաբուղից էր հասել Խնածախի դաշտերը: Մարդիկ կրկին «նետվեցին գրոհի»: Այրվում էր 20 հա չոր խոտածածկ տարածք:
Խնածախցիներին հաջողվեց ժամը 21.00 մարել հրդեհը, որը բռնկվել էր ժամը 14.00-ին:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս