Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզդիների ցեղասպանության պատասխանատուն այն երկիրն է, որի տարածքում տեղի է ունենում ցեղասպանությունը»

Օգոստոս 20,2014 12:56

«Այսօր Իրաքի հյուսիսում բառիս բուն իմաստով տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն»,- այսօր՝ օգոստոսի 20-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Միդիա-Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը իր ուժերի ներածին չափով կարող է օժանդակել եզդի ժողովրդին՝ նա խոստովանեց, որ ուրախ է, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունը, չնայած իր խնդիրներին, ցանկություն է հայտնել օգնել եզդիներին: Սակայն պարոն Շարոյանն առաջին օրերին պասիվություն էր նկատել Հայաստանի Հանրապետության կողմից.
«Բայց երբ մեր նախագահ պարոն Սերժ Սարգսյանն եկավ, հենց առաջին օրն ընդունեց վարչապետին, եւ այդ հարցը դրվեց քննարկման, ինքնըստինքյան մեզ համար շատ ուրախալի էր: Կարեւոր չէ մարդասիրական օգնության չափը, կարեւոր է վերաբերմունքը, իսկ մեր պետությունը՝ հանձինս Հայաստանի Հանրապետության արդեն իսկ իրականորեն արտահայտեց եզդի ժողովրդի ցեղասպանության նկատմամբ»:

Նա նկատեց, որ այս հարցի շուրջ համախմբվել են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիները: Նա կատարվածի պատասխանատուն համարում է այն երկիրը, որտեղ եւ կատարվում են գործողությունները.
«Տեղի ունեցող եզդիների ցեղասպանության պատասխանատուն այն երկիրն է, որի տարածքում տեղի է ունենում ցեղասպանությունը: Յուրաքանչյուր երկիր՝ համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության հռչակագրի պարտավոր է պահպանել իր բնակչության կյանքը, ազատությունը եւ անձի անձեռնմխելիությունը: Հանձինս Իրաքի եւ Քուրդիստանի՝ այդ տարածքում եզդիների կյանքը չպահպանվեց, նրանց անձի անձեռնմխելիությունը չպահպանվեց, եւ ենթարկվեցին ցեղասպանության, ուրեմն՝ նրանք են պատասխանատու եզդիների ցեղասպանության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031