Օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Արծրուն Չերչինյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն