Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հարեյան. «Մենք կարծես թե ադրբեջանական մամուլից ոչ մի բանով հետ չենք մնում». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 20,2014 12:28

Հատված ԱՄՆ-ում բնակվող, Torquenews.com եւ Emaxhealth.com կայքերի խմբագիր ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻ հարցազրույցից:

-Հասանելի լինելով համացանցում՝ մենք ավելի մեծ աշխատանք ունենք անելու. հնարավորինս լայնածավալ եւ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելուն զուգընթաց պետք է միջազգային հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենանք եւ պայքարենք թուրքական ապատեղեկատվության դեմ: Այս առումով հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ները համապատասխան աշխատանքներ իրականացնո՞ւմ են:

-Խնդիրն այստեղ օտար լեզուներով ինքնատիպ լրատվություն հասցնելն է այն խողովակներով, որով լրատվությունը հասնում է օտար ընթերցողին: Այստեղ էլ առաջընթաց կա, բայց տակավին խնդիրներ ունենք:

Օրինակ, հայկական եւ սփյուռքահայ մամուլի մեծամասնությունը չի տարածվում Google News, Bing News, Yahoo News, MGID, Taboola եւ այլ նմանատիպ համակարգերով, որոնք ամենապահանջվածներն են միջազգային հանրության շրջանակում: Կարծում եմ, որ այս առումով պարբերականները պետք է համագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ, ովքեր նրանց կուղղորդեն, թե ինչ ճանապարհներով կարելի է տեղական տեղեկատվությունը հնարավորինս հասանելի եւ մատչելի դարձնել աշխարհում:

Բացի դրանից, խնդիր կա ինֆորմացիոն հոսքն օտար լեզուներով համապատասխան երկրների ընթերցողներին հասանելի դարձնելու առումով: Մեր պարբերականների զգալի մասը տպագրվում է միայն հայերեն` լավագույն դեպքում ռուսերեն:

Թեեւ, մյուս կողմից, մեր գրեթե բոլոր ինտերնետային թերթերն ունեն իրենց Facebook-յան էջը, բայց միայն հայերեն: Պետք է նաեւ նմանատիպ էջեր` անգլերենով կամ այլ լեզուներով, որպեսզի մեր լրատվությունը մատչելի լինի նաեւ օտար ընթերցողին, ինչը շատ կարեւոր է:

-Անդրադառնանք հայ-թուրքական տեղեկատվական պատերազմներին: Որքանո՞վ ենք կարողանում հակադարձել տեղեկատվական հարձակումներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական տեղեկատվական քարոզչությունը պետականորեն ֆինանսավորվում է, իսկ մեզանում այն հասարակական խանդավառության վրա է հիմնված:

-Մենք կարծես թե ադրբեջանական մամուլից ոչ մի բանով հետ չենք մնում, ու ես կասեի` շատ տեղերում էլ երբեմն գերիշխող դիրքերում ենք` մտավոր հարթակում` չնայած այն հանգամանքին, որ այդ երկրներում ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվություն ստեղծելը հովանավորվում է պետության միջոցներից:

Իսկ եթե օգտագործենք վերեւում նշված ու տակավին չօգտագործվող հնարավորությունները, ապա թերեւս մենք մի քանի մեծ քայլերով առաջ կանցնենք: Իսկ սա այնպիսի հարց է, որ նախեւառաջ դրա լուծմամբ ամեն խմբագիր պիտի հետաքրքրված ու շահագրգիռ լինի:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031