Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Ռուսաստան մեր մթերքներն արտահանելու համար որակ եւ քանակ է պետք»

Օգոստոս 20,2014 12:14

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ «ՀՀ սահմանապահ ճյուղերի մասին» օրենքի նախագիծը համատեղ քայլ է երկիրը դժվար իրավիճակից դուրս հանելու համար:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրելու հարցում ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին, ինչն իր արդյունքը տալիս է:

Ըստ նրա՝ սահմանային գյուղերին ազատ տնտեսական գոտիների կարգավիճակ տալու գաղափարը իրենց միության ծրագրում եղել է. «Լավ է, որ այս իրավիճակը թելադրեց այն, որ կառավարությունը գնում է ավելի արդյունավետ քայլերի»:

Անդրադառնալով այս օրերին քննարկվող դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանմանը, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ Հայաստանը կարող է հատկապես Ռուսաստանի գինու շուկա մուտք գործել:

Հարցին, թե տարիներ առաջ վրացական գինիների նկատմամբ արգելք եղավ եւ ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ գրավել այդ շուկան, պարոն Սաֆարյանն ասաց, որ այն ժամանակ դեռ պատրաստ չէինք: Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «մեր արտադրողները այսօր էլ չեն կարող ռուսական շուկա ապրանքներ արտահանել, քանի որ տնտեսական ճգնաժամից հետո դեռեւս ուշքի չեն եկել եւ դեռ վարկերի տակ են»:

Տնտեսագետը գտնում է, որ պետությունը պետք է կանգնի արտադրողի, վերամշակողի, մթերողի կողքին, ցածր տոկոսներով հարկեր տրամադրի, որպեսզի նրանք կարողանան ապրանք արտադրել եւ արտահանել. «Ռուսաստան արտահանելու համար պետք է մեր ապրանքը լինի որակյալ եւ կարողանանք համապատասխան քանակություն ապահովել»:

Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝ «բոլոր դեպքերում պետք է ջանքերը մեկտեղել եւ երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»:

Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու հարցը ԲՀԿ-ն քննարկել է եւ իսկապես պետք է գտնել մեխանիզմներ, որ սահմանապահ գյուղերը մնան. «Սահմանամերձ գոտում ներդրումներ կատարելը հեշտ չէ, բայց պետք է պայմաններ ստեղծենք: Այն մարդիկ, ովքեր մնացել են սահմանամերձ գոտիներում, էլ չեն գնալու: Կառավարության խնդիրն է միջավայր ստեղծել ներդրումների համար»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031