Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազատազրկված ազատամարտիկի բաց նամակը. «Զինեք մեզ ու հրաման տվեք պաշտպանել մեր հայրենիքը»

Օգոստոս 20,2014 11:57

Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին,
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին,
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՀՀ և ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակից «Սյունիքի աշխարհազորի» Ս.Ա․234 ազատամարտիկ, գնդացրորդ Աշոտ Միհրանի Իսախանյանից

Պարոն գերագույն հրամանատար, պարոն վարչապետ, պարոն նախարար, Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, Ազատամարտիկ եմ ու հայրենիքի պաշտպան Զինվոր եմ և այս իմ բաց նամակը բխում է իմ հայրենիքի շահերից, ՀԱՅ ժողովրդի անվտանգության և պաշտպանության շահերից և ունի ռազմավարական նշանակություն։

Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար, երբ պիտի հասկանաք, որ արդեն իսկ պատերազմ է և թուրքը մնում է թուրք։ Թուրքը միայն լռում է ուժով, նա խիղճ չունի, անգամ սովորական բնակչին բռնում տանում է ծեծի ենթարկելով և խոշտանգելով սպանում։ Սահմանները ամեն օր կրակահերթի տակ են պահվում, ամեն օր դիվերսիա են անում և ամեն օր սպանում 18 տարեկան անփորձ երեխեքի։
Ես փորձառու գնդացրորդ եմ, և իմ գնդացիրը սատկացրել է շատ թուրքերի և Ես պարտք եմ մնացել ևս 1,000,000 գնդակ ուղարկել թուրքի ճակատին,որ հասկանան ՀԱՅԸ կռվում է դեմ առ դեմ, ևս մեկ գնդակ էլ պարտք եմ սաֆարովի ճակատին և դա թող լինի ամբողջ ՀԱՅ ժողովրդի կողմից։

Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար ժամանակն է,որ բոլոր կալանավայրերից ազատ արձակեք Ազատամարտիկներին և հրաման տաք պաշտպանել մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր ՀԱՅ ժողովրդին։

Ashot_Isaxanyan

Մարդիկ 20-30․000 հազիվ թոշակ են ստանում, իսկ պետությունը մեզ վրա ծախսում է ամսեկան 140,000 դրամ գումար (սա ըստ ԱՆ Հրայր Թովմասյանի)։
Ես ձրիակեր չեմ, որ պետությունը ինձ վրա ամսեկան 140,000 դրամ է ծախսում։ Ես փորձառու Ազատամարտիկ եմ, փորձառու գնդացրորդ, 1988-1994 ՀՀ և ԼՂՀ հողերի ազատագրական մարտերի մասնակից եմ, փայլուն տիրապետում եմ մարտական գործողությունների հմտություններին և իմ գնդացիրը աշխատել է լռեցնելով թուրքերին, կանխել է թուրքերի հարձակումները և ոտնձգությունները։

Իմ տեղը սահմանում է, հայրենիքը սկսում է խրամատից։ Ես չեմ ցանկանում սգալ մեր ջահել ՏՂԵՔԻ մահը, այլ վրեժով լցված պատրաստ եմ մարտնչել և պայքարել իմ հայրենիքի, մեր Արցախի իմ ՀԱՅ ժողովրդի համար։Ես Սասունցի եմ հոգով և արյունով, Ես չեմ կարող ձրիակերի նման վեր ընկնել փակ դռներից այն կողմ և սգամ մեր 18 տարեկան անփորձ երեխեքի մահը։

Ծնկի եմ իջնում ամբողջ ՀԱՅ ժողովրդի և Ձեր առաջ ու ծնկաչոք աղաչում ազատել ինձ ու մնացած Ազատամարտիկներին։ Զինեք մեզ ու հրաման տվեք պաշտպանել մեր հայրենիքը, ՀԱՅ ժողովրդին։Ավելի լավ է զոհվել խրամատում զենքը ձեռքին, քան թե փտել բանտերում։
Խնդրում եմ , իմ տեղը սահմանում է, Ես պետք է լինեմ սահմանում։ Մի կողմ դրեք իրավաբանական օրենքի բոլոր կետերը, թե քրեական, թե ամբողջ օրենսգիրքը և օրենքները։Այս պահին խնդրում եմ շարժվել միայն հայրենասիրական պատվի, թասիբի և հավատի օրենքներով:

Հուսով եմ, որ Դուք որպես Գերագույն գլխավոր հրամանատար և հայրենասեր եք, մտահոգ եք յուրաքանչյուր ՀԱՅ քաղաքացու համար, առավել ևս 18 տարեկան անփորձ զինվոր երեխեքի համար,որոնք անփորձության պատճառով զոհվում են թուրքի գնդակներից։
Հուսով եմ կկայացնեք ճիշտ որոշում և այս գործին կտաք դրական ընթացք․ ազատելով ինձ և մյուս Ազատամարտիկներին բերդերից ու գաղութներից թույլ կտաք պաշտպանել մեր հողը։

Հարգանքներով Սյունիքի Աշխարհազորի Ս.Ա234 ազատամարտիկի գնդացրորդ Աշոտ Իսախանյան, ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Իսախանյան Աշոտ, շատ ծանոթ անուն և ազգանուն…. Եթե սա այն նույն Իսախանյան Աշոտը չէ, ով ներկայանալով որպես հողն ազատագրած և կռված տղաների եղբայր, գումարներ է հավաքել , ապա ես հրապարակայնորեն ներեղություն եմ խնդրում: Նա ոչ միայնբ ազատամարտիկ չէ, այլ նաև մի քանի անգամ դատվել է կեղծ փաստաթղթերի միջոցով գումարներ հավաքելու համար: Պատասխանատու եմ գրածս ամեն բառի համար: Անգամ կարող եմ ասել, թե գումարներով ովքեր են օգնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031