Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Համակարգային փոփոխություններն առանց սահմանադրական փոփոխությունների հատվածական կլինեն». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 20,2014 11:43

Հատված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից:

-Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ իշխանությունը անհարկի լարվածությունից խուսափելու համար կարող է հրաժարվել սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու մոտեցումից։ Իշխող կուսակցությունը քննարկո՞ւմ է այդ սցենարը։

-Բնականաբար նման սցենար չի քննարկվում։ Եվ հետո՝ իշխանություն թե ընդդիմություն, պետք է առաջնորդվեն ոչ թե նրանով, թե այս կամ այն իրադարձությունն ինչպես կազդի քաղաքական իրավիճակի վրա, այլ ինչքանով դա կարող է օգտակար լինել մեր պետությանը, հասարակությանը եւ ապագա սերունդներին։
Անկախ քննադատություններից, փաստարկներից, որ բերում են սահմանադրական փոփոխությունների հակառակորդները՝ ասելով, որ առանց դրա էլ սահմանադրությունը լիարժեք պատասխանում է բոլոր հարցերին, ես այդ կարծիքին չեմ։ Եթե ուզում ենք ունենալ ժամանակակից արդյունավետ պետություն, որտեղ գերիշխում է իրավունքը, պետք է նախ եւ առաջ ճշգրտենք խաղի կանոնները, կատարելագործենք Մայր օրենքը, որով կարգավորվում են իշխանության տարբեր ճյուղերի հարաբերությունները, լիարժեք կանոնակարգվում են պետություն-հասարակություն կապը, մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրները։

-Նկատի ունենալով, որ ոչ իշխանական ուժերը, բացի ՀՅԴ-ից, մի կողմ են քաշվել, ավելին՝ բոյկոտում են սահմանադրական փոփոխությունները, մտավախություն չունե՞ք, որ բարեփոխված սահմանադրությունը կընկալվի որպես Հանրապետականի «հագով կարված» սահմանադրություն։

-Համակարգային փոփոխություններն առանց սահմանադրական փոփոխությունների հատվածական կլինեն՝ կիսատ-պռատության որոշակի դրոշմ կկրեն իրենց վրա։ Մենք գնում ենք համակարգային փոփոխությունների, եւ եթե ժողովուրդը «այո» ասի սահմանադրական բարեփոխումներին, եւս մեկ անգամ կապացուցվի, որ Հանրապետականը հերթական անգամ ճիշտ է իր որոշումների մեջ։

Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե սահմանադրական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան մեր հանրային կյանքի վրա, բայց անձամբ ես կասկած չունեմ, որ զարգացումները լինելու են դրական։
Սա այն առանցքային հարցերից մեկն է, որտեղ ՀՀԿ-ն պատրաստ է վեր կանգնել անձնական կամ անձնավորված, քաղաքական եւ խմբային շահերից՝ հանուն ազգային, պետական շահի։

Հանրապետության նախագահն էլ հայտարարեց, որ, իր կարծիքով, գործող համակարգը առավել համարժեք է մեր իրողություններին եւ տվյալ ժամանակահատվածում երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին, բայց ինչպիսին էլ լինի ժողովրդի ընտրությունը՝ կառավարման ինչ համակարգ էլ որդեգրվի, իր համար առաջնայինը երկրի, պետության ապագայի տեսլականն է. ինչ էլ որոշի ՀՀ քաղաքացին, ինքը հարգանքով կմոտենա այդ որոշմանը։

Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է. սահմանադրական փոփոխությունների ե՛ւ կողմնակիցները, ե՛ւ հակառակորդները կարող են ազատորեն ներկայացնել իրենց փաստարկները, եւ տեսակետների բախման արդյունքում, վստահ եմ, կհանգենք ճիշտ որոշման։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031