Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի հարցազրույցից:
– Ըստ Ձեզ, պատերազմական գործողությունների դեպքում մեծահարուստներն իրենց զավակներին ինքնակամ կուղարկե՞ն հայրենիքը պաշտպանելու։ Անձամբ Դուք, նման բան կանե՞ք։
– Ախր հայրենիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը որեւէ կապ չի կարող ունենալ ֆինանսի հետ, դա փոխկապակցված չէ ֆինանսական ռեսուրսի հետ, դրանք միմյանց հետ կապ չունեցող բաներ են։ Նման հայտարարություններ անողներին, նրանց, ովքեր որոշում են, թե նման փոխկապակցվածություն գոյություն ունի, պետք է ստուգել՝ հասկանալու, թե իրենք ինչ պրոբլեմ ունեն։
– Բայց, պարոն Արսենյան, մի՞թե տեղյակ չեք, որ այսօր մեծահարուստները շատ մեծ գումարներ են վատնում, միայն թե կարողանան իրենց զավակներին ազատել հայոց բանակում ծառայելուց։ Չե՞ք կարծում, որ դա է պատճառը, որ այսօր հասարակության շրջանում նման տպավորություն է ստեղծվել։
Կարդացեք նաև
– Մարդիկ տարբեր են լինում, այսօր լիքը մարդ կա, որ չի ծառայում բանակում առողջական պատճառներից ելնելով, մարդ կա՝ չի ծառայում բանակում, որովհետեւ երկրում չի գտնվում, դա սովորական քաղաքացու վերաբերմունքն է իր հայրենիքի նկատմամբ։ Բայց այդ դեպքում որեւէ կապ չունի, թե քաղաքացու նյութական բարեկեցությունն ինչ աստիճանի վրա է գտնվում։ Նախ՝ ցանկացած ծնող պետք է ձգտի, որպեսզի պատերազմ չլինի, պետք է սկսել դրանից։ Պատերազմում ավելի շատ տուժում են երիտասարդները։ Սրանք շատ լուրջ ու նուրբ թեմաներ են։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում