Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ճշմարտությունը գործում է նաեւ ընդդիմության գործելաոճի դեպքում. «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2014 11:14

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա բոլորին ստիպել միանգամից դուրս գալ ստվերից, դա որակել է որպես «կապիտուլյացիա» եւ «ձախողման մասին խոստովանություն»:

Ինչ խոսք, ՀԱԿ խմբակցության ղեկավարը միանգամայն իրավացի է. երբ հրապարակավ խոստումներ են տրվում եւ վերջնաժամկետներ նշվում, դրանից հետո որեւէ արդարացում չի կարող հավատարժան լինել։ Այս ճշմարտությունը, սակայն, գործում է նաեւ ընդդիմության գործելաոճի դեպքում։ Մասնավորապես՝ երբ ընդդիմությունն առաջադրեց 12 կետանոց պահանջները եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ կառավարությունը չի պատրաստվում առնվազն ընդդիմության առաջին պահանջը կատարել, ոչ իշխանական քառյակը փոխանակ հակադարձելուն ուղղված քայլեր ձեռնարկեր՝ հայտարարեց, թե իրենք իրենց խոսքը կասեն սեպտեմբերին։

Հիմա էլ, սակայն, պարզվում է, որ սեպտեմբերին ասելով՝ նրանք նկատի են ունեցել սեպտեմբերի վերջը։ Թե ինչու են հայրենի ընդդիմադիրներն ամեն կերպ երկարաձգում իրենց խոստացած հանրահավաքային պայքարի մեկնարկը՝ դժվար է ասել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031