Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սովոր ենք, որ մեր տղաները միշտ 1-ինը լինեն, բայց այդպիսի բան չի լինում»

Օգոստոս 20,2014 11:09

Խոսելով Նորվեգիայում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի գրաված 8-րդ տեղի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Էլինա Դանիելյանը:

«Սա շախմատ է, սպորտ, որտեղ ամեն բան էլ լինում է: Մենք բոլորս սովոր ենք, որ մեր տղաների հավաքականը 1-ին տեղում է լինում ու նրանց առջեւ միշտ այդպիսի պահանջներ ենք դնում: Բայց դա սխալ է: Այդպես հնարավոր չէ: Համաշխարհային օլիմպիադայում թույլ թիմեր չկան, բոլորն էլ ուժեղ են, իսկ ուժեղներն ավելի են ուժեղանում», – ասաց Էլինա Դանիելյանը:

Խոսելով ապագա ծրագրերի միասին, Հայաստանի լավագույն շախմատիստուհին ասաց. «Մի քանի օրից մեկնում եմ հաջորդ մրցաշարին մասնակցելու: Շարժայում օգոստոսի 24-ին մեկնարկում է կանանց «Grand Prix»-ի վերջին փուլը: Այն պիտի կայանար Մոնղոլիայում, բայց վերջին պահին տեղափոխել են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031