Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Այնպես չէ, որ սահմանին կրակում են, պիտի նրանք իրենց գործերը թողնեն ու հետեւեն այդ իրադարձություններին». «Հրապարակ»

Օգոստոս 20,2014 10:49

Հատված ԲՀԿ-ական տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցազրույցից։

– Պարոն Մելքումյան, Դուք էիք զբաղվում էլեկտրաէներգիայի թանկացման հարցով, հայտարարություն տարածեցիք, որը չընդունեց ՀԾԿ հանձնաժողովը։ Ի՞նչ եք արել այս ընթացքում, հանդիպե՞լ եք հանձնաժողովի հետ, պայքարն
արդյունք տվե՞լ է։

– Մենք չենք հանդիպել, բայց ես ասեմ, որ էլեկտրաէներգիայի վերաբերյալ քառյակի հայտարարությունն ուժի մեջ է, եւ այն կետերը, որ քառյակը հարցադրումներ արել է մինչեւ սեպտեմբերի վերջ, նրա բաղկացուցիչ մասն է էլեկտրաէներգիայի կետը, եւ երբ որ 12 կետերի պահանջի հետ կապված ամփոփենք, դա էլ կլինի դրա հետ։

– Այսինքն, թեեւ թանկացված սակագինն ուժի մեջ է, եւ այս ընթացքում ոչինչ չի արվել, բայց սեպտեմբերի 30-ի՞ն եք պատրաստվում, որ հարցին անդրադառնաք։

– Գիտեք ինչ, քառյակն իր օրակարգն ունի, հայտարարել է, որ ժամկետ է դրված մինչեւ սեպտեմբեր, դա նշանակում է, որ պիտի սպասենք մինչեւ այդ ժամկետը գա, բայց եթե մինչեւ էդ քառյակն այլ որոշում ընդունի, մենք էլ այդ
որոշման հետ համաձայն կլինենք։ Ինչ վերաբերում է մինչեւ այս մեր ընդունած որոշումներին՝ 12 կետին, ապա մենք տեր ենք մեր հայտարարություններին։ Սպասենք սեպտեմբերին։

– 12 կետերի կատարման շրջանը համընկավ սահմանում լարվածության հետ, եւ Հովիկ Աբրահամյանն զբաղված էր զինվորներին «քաջալերելու» գործով։ Հետաքրքրվե՞լ եք, թե այս ընթացքում ինչ է արվել 12 կետերի ուղղությամբ, թե՞ զբաղվածության պատճառով հետաձգվելու է առաջադրված ժամկետը։

– Եթե սահմանի վրա իրավիճակը լարված է, դա հո չի՞ նշանակում, որ կառավարությունը պիտի գործերը թողնի ու դրանով զբաղվի, տարբեր ստորաբաժանումներ ունի, որ իրենց ամենօրյա պարտականությունները պիտի կատարեն, մեկը մյուսի հետ կապ չունի։ Այսինքն, այնպես չէ, որ սահմանին կրակում են, պիտի նրանք իրենց գործերը թողնեն ու հետեւեն այդ իրադարձություններին։ Այն, ինչ նախատեսված է կառավարության ծրագրով՝ հարկային բլոկի հետ կապված, եւ այն, որ մենք ուզում ենք շրջանառության արտոնության շեմը 58,5-ից բարձրանա մինչեւ 150, այս նախագծերի հետ կապված՝ մեր առաջարկած փոփոխությունների արդյունքը մենք դեռ չենք տեսել, բայց կերեւա առաջիկայում։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031