Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներից շատերը դժգոհում էին, որ դահլիճում շատ շոգ էր եւ հնարավոր չէր լավ խաղ ցուցադրել: Aravot.am-ը Էլինա Դանիելյանին խնդրեց իր կարծիքն արտահայտել:
«Իսկապես, շատ տոթ էր: Դա շախմատային խոշոր մրցումներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ չէր: Իրականում գարեջրի գործարանի պահեստ էր, որտեղ ոչ օդափոխություն կար, ոչ խաղալու պայման», – ծիծաղելով հիշեց Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի
Կարդացեք նաև