Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ:
Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները:
Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն:
Պաշտպանի աշխատակազմ