Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. սահմանային այցերը կշարունակվեն. «Ժամանակ»

Օգոստոս 20,2014 10:37

«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահան Բաղդասարյանը

– Մամուլում քննարկման առարկա դարձան վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի նոր ձեռք բերված ծառայողական թանկարժեք, շքեղ մեքենաները։ Նրանք սահման են գնում այդ մեքենաներով կամ շքեղ ուղղաթիռներով։ Արդյոք զինվորների կամ սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ հիասթափություն չկար, որ բյուջետային փողերը նման շքեղությունների վրա ծախսող պաշտոնյաները գալիս են իրենց գոտեպնդելու՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը աղքատ պայմաններում են գտնվում։

– Դուք հաշվեք, թե ավելի շատ ծախս է լինում, երբ ուղղաթիռո՞վ են գնում, թե՞ մեքենաներով։ Մենք ուղղաթիռով ավելի արագ ենք գնացել ու ավելի շատ դիրքերում ենք եղել։ Երբ գնում ենք, ասում եք, թե ինչու էիք գնացել։ Չենք գնում, ասում եք, թե ինչու չեք գնում։ Մեքենաներով գնայինք, պիտի ասեիք, թե շարասյունով եք գնացել։

– Սահմանին նրանց նոր մեքենաները գրավել են թե լրագրողների, թե բնակիչների ուշադրությունը։

– Այնքան մանր բաների եք անդրադառնում։ Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան։

– ՀՀ պաշտոնյաները զինվորներին այցելելու մասին սկսեցին մտածել միայն Ադրբեջանի դիվերսիոն գործողություններից հետո, մինչ այդ չէին գնում։ Եվ դա կարծես թե նրանց համար ավելի շուտ գովազդ դարձավ։

– Դուք սկսում եք նման տիպի մանր բաներին ուշադրություն դարձնել, որեւէ գովազդի կարիք չկար։ Գնում էին, որովհետեւ զոհեր էին լինում, դիվերսիոն գործողություններ կային, կար պատերազմի վտանգ։ Եվ այդ ժամանակ ոչ միայն իշխանությունները, այլ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ կերպով որոշում կայացրեցին, որ պետք է գնանք դիրքեր։ Դրանից առաջ էլ են եղել այցելություններ։ Բայց այս անգամ լուրջ, պատերազմական իրավիճակ կար։

– Իսկ սահմանային այդ այցերը կշարունակվե՞ն։

– Ինձ թվում է՝ ոչ միայն կշարունակվեն, այլեւ բավականին արդյունավետ առաջարկություններ կլինեն։ Ազգային ժողովի քաղաքական ուժերն արդեն կառավարություն առաջարկություններ են ներկայացրել նրանց կողմից բարձրացվող խնդիրներից, որոնք հնարավոր է այս փուլում կարգավորել։ Դա կլինի կոմունալ վճարների, սննդի հետ կապված, միանվագ նպաստների ավելացման հետ կապվածի:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031