Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյան.. «Կարող էինք մեդալի համար էլ պայքարել, եթե 9-րդ տուրում Ռուսաստանին հաղթեինք»

Օգոստոս 20,2014 10:23

Aravot.am- հետ հարցազրույցում գրոսմայստեր էլինա Դանիելյանն ասաց, որ մեր կանանց հավաքականը մեդալի հավակնելու լավ հնարավորություն կարող էր ունենալ:

«Եթե հիշում եք, 8-րդ տուրից հետո մենք բաժանում էինք 3-րդ տեղը: Ինձ թվում է, որ եթե 9-րդում հաղթեինք Ռուսաստանի աղջիկներին, մեդալների շանս կլիներ: Ափսոս, որ չստացվեց, թեեւ դրա հնարավորությունն ունեինք: Լիլիթ Գալոյանը հաղթած դիրք ուներ Օլգա Գիրյայի հետ պարտիայում, բայց այն ցանկալի ավարտին հասցնել չկարողացավ ու ոչ-ոքի արեց: Իսկ Լիլիթ Մկրտչյանը, որ կարող էր ոչ-ոքի անել, պարտվեց Վալենտինա Գունինային: Այդ մրցամարտի ընթացքում մենք ըստ էության կանգնած էինք 2,5 միավոր վաստակելու շեմին, բայց ավաղ պարտվեցինք 1,5:2,5 հաշվով: Եթե հաղթեինք, մեր թիմին լրացուցիչ գործակիցներ էլ կավելանային», – ասաց Էլինան:

Հարցին, թե թիմակիցների մրցելույթների մասին ի՞նչ կարող է ասել, հավաքականի առաջատարը պատասխանեց. «Եթե թիմային 5-րդ տեղ ենք գրավել, ուրեմն լավ են խաղացել: Բայց ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հարցն ուղղեիք մարզիչներին: Նրանք են հետեւել աղջիկների խաղացած պարտիաներին: Մրցամարտի ամեն մի օրն այնքան լարված ես լինում, այնքան էներգիա ես ծախսում, որ անգամ թիմակից ընկերուհիներիդ խաղին հետեւելու եւ վերլուծելու ուժ չի մնում: Ես այդ օրերին սպառված եմ լինում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը Գագիկ Հովհաննիսյանի, armchess.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031