Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւի այցի ընթացքում առանցքային կլինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանների հարցը. «Ժամանակ»

Օգոստոս 20,2014 10:21

Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ընդհանրապես, արդեն մի քանի տարի է՝ առնվազն 6 տարի, ինչ ՌԴ վարչապետի այց Հայաստան չի եղել։ Պուտինն իր վարչապետության չորս տարիների ընթացքում Հայաստան չեկավ, Մեդվեդեւն էլ գալիս է երկու տարի հետո, եթե իհարկե՝ գա։ Վարչապետական այցերը սովորաբար կրում են տնտեսական բնույթ, հագեցած են լինում տնտեսական բովանդակությամբ։ Մեդվեդեւի այցը այս տեսանկյունից բացառություն չի լինի։
Համենայնդեպս, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այս խնդիրը հրատապ է դառնում հատկապես արեւմտյան պատժամիջոցների պարագայում։ Խնդիրն այն է, որ Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է պատժամիջոցների ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ թանկ է վճարելու Ռուսաստանի քաղաքական կցորդը դառնալու համար։ Իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական կոլապսի, եթե Ռուսաստանը չստանձնի Հայաստանին ֆինանսական աջակցության որոշակի պարտավորություններ։ Մեդվեդեւի այցի առանցքում տնտեսական հարցերից երեւի թե կլինի հենց դա։ Միեւնույն ժամանակ, այցի ընթացքում առանցքային կլինի նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանների հարցը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի շտապում քննարկել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի հավանության հարցը, ժամկետները դեռ որոշված չեն։ Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն այդ պայմանագրի հետ կապված խնդիրներ ու մտահոգություններ են տեսնում, որոնք երեւի կքննարկեն Մեդվեդեւի հայաստանյան այցի շրջանակում։

Բանն այն է, որ ՌԴ կառավարությունը պայմանագիրը վավերացրել է եւ ներկայացրել Պուտինին։ Այսինքն՝ Ռուսաստանի համար պայմանագրային պայմանները համարվել են ընդունված, այսինքն՝ Մոսկվան դրանք փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ու այս պայմաններում, իհարկե, հետաքրքրական վիճակ է ստացվում՝ Մոսկվան ընդունել է, Հայաստանը չի ընդունում։ Եվ այստեղ, իհարկե, Պուտինի ստորագրությունից առաջ հայ-ռուսական քննարկումները դառնում են անխուսափելի, ինչն էլ կլինի Մեդվեդեւի այցի օրակարգային առանցքային կետերից մեկը։

Իսկ դա ունի արդեն ոչ այնքան տնտեսական, ինչքան քաղաքական նշանակություն, քանի որ այս հարցից է կախված նաեւ հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը, քանի որ Հայաստանը այդ երկրների սահմանակիցն է եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում հարկադրված է լինելու առաջնորդվել այդ միության պայմաններով՝ Իրանի ու Վրաստանի հետ կարեւոր հարաբերություններում։

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031