Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը 136 երկրների հետ մրցապայքարում վաստակեց թիմային 17 միավոր ու եզրափակեց լավագույն հնգյակը: Aravot.am-ը զրուցել է մեր ընտրանու առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ:
«Համաշխարհային օլիմպիական խաղերին մասնակցելու պատմության մեջ Հայաստանի կանանց հավաքականն առաջին անգամ մտավ աշխարհի հինգ ուժեղագույն թիմերի ցուցակ, ինչը, իհարկե, հպարտություն է մեզ համար: Անցած օլիմպիադայում միավորներով բաժանել էինք 5-րդ տեղը, բայց վարկանիշով հանգրվանել 6-րդ հորիզոնականում: Մի անգամ էլ 6-րդ տեղ զբաղեցրել էինք Դրեզդենում», – ասաց Էլինան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էլինա Դանիելյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև