Երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ասաց, որ կարող է անուն առ անուն թվարկել հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Ադրբեջանի կողմից ծավալած դիվերսիոն հարձակումների արդյունքում ադրբեջանական բանակի զոհերին՝ նրանք 36-ն են: «Մեր այս տվյալները կասկածի տակ չեն, բոլոր անուն ազգանունները կարող եմ ներկայացնել: Մենք էլ ենք ունեցել զոհեր, շատ ցավալի զոհեր ենք ունեցել՝ վեց կորուստ, երեք սպա, երեք զինվոր: Եվ տեսնում եք, որ սխալ է որոշ տեղերում հնչող տեսակետը, թե մեր բանակում զոհվում են միայն զինվորները: Այդպես չի, մեր հրամանատարները մեր զինվորների կողքին են միշտ, մեր հետախուզական վաշտի հրամանատարը զոհվեց, նա վիրավոր վիճակով մարտը վարեց, մինչեւ իր վերջին պահը»:
Նախարարը նշեց, որ այս տարի ամենալարված իրավիճակն է եղել հրադադարից հետո: Ավելին, կրակոցների թիվը անհամեմատ մեծացել է նախորդ տարվա համեմատ. «Անցյալ տարի հնչել է ընդհանուր առմամբ 7560 կրակոց, այս տարի՝ 17903 կրակոց»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ստեփանակերտ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ: