Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք լինելն է անպատվություն, քանզի նրանց ուղին ներծծված է արյունով»

Օգոստոս 20,2014 14:58

Գուրգեն Եղիազարյանը` Էրդողանին

-Սոչիում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոչ մի կերպ չի ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա. «Հայաստանը միանում է միությանը որպես Հայաստան, ԼՂ-ն ոչ մի կապ չունի դրա հետ, ինչի մասին մի քանի անգամ եւ հրապարակայնորեն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»: Դատելով այս հարցի շուրջ նախկինում ծավալված զարգացումներից, կարելի՞ է արձանագրել, որ հարցը վերջնական լուծում ստացավ:

– Դա մի քիչ այդպես չէ: Ղազախստանը եւ նրա ժողովուրդը, որը ՄՄ-ի հիմնադիրներից է, պատկանում է թուրքալեզու ժողովուրդների շարքին, ինչը 2006 թվականից ակտիվ քարոզում է Նուրսուլթան Նազարբաեւը` դառնալով թուրքալեզու ժողովուրդներին համախմբելու շատ ու շատ նախաձեռնությունների հեղինակ: Թուրքալեզու ժողովուրդներն արդեն համախմբվել են պանթուրքիզմի գաղափարախոսության շուրջ եւ այդ գաղափարախոսության տակ թուրքալեզու ժողովուրդների` նույն դրոշի տակ հանդես գալն արդեն իսկ խոչընդոտում է մնացած բոլոր միություններին նրանց մասնակցությանը, այդ թվում նաեւ Մաքսային միությանը:

3-2

– Ի՞նչ «նույն դրոշի» մասին է խոսքը:

– Չորս երկրներ` Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես թուրքալեզու ժողովուրդներ, օգտագործվող դրոշ ունեն: Տվյալ երկրների պետական դրոշից հետո, հիմնական երկրորդ դրոշը համարվում է այդ համատեղ ընդունած դրոշը: Այսինքն, թուրքալեզու ժողովուրդները խոսակցություններից անցել են լուրջ գործողությունների. նրանք արդեն համատեղ օգտագործման սիմվոլներ ունեն: Բայց հատկանշականն այն է, որ սիմվոլի մեջ թաքնված է նրանց անհաջողությունը:

– Ինչի՞ մասին է խոսքը:

– Դրոշը ղազախական երկնագույն ֆոնի վրա է: Կենտրոնում, թուրքական կիսալուսնի մեջ զետեղված է ադրբեջանական ութանիստ աստղը: Իսկ թուրքական լուսինն էլ զետեղված է ղրղըզական արեգակի մեջ: Չորս երկրների պետական ատրիբուտից մի հավաքական դրոշ են ստեղծել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ղազախական դրոշից վերցված երկնագույնն իսլամի հետ կապ չունեցող խորհրդանիշ է:

-Այսի՞նքն:

-Հեթանոս ղազախներն ունեին իրենց պաշտամունքի տոտեմները, ինչի համար միջնադարում անընդհատ ջարդել են այդ ժողովրդին, որպեսզի իսլամիզացիայի ենթարկեն: Հեթանոս ղազախների հիմնական պաշտամունքը` Աստվածը, եղել է երկինքը: Այսօր էլ Ղազախստանի դրոշի վրա կապույտ երկինքն է, ինչը դրված է թուրքալեզու ժողովուրդների դրոշին իբրեւ ֆոն: Այսինքն, էգրեգորի տարբերություն կա` պաշտամունքի, Աստվածների: Փաստորեն, համատեղ սիմվոլի մեջ արդեն իսկ խոչընդոտներ են դրված: Ինչեւիցե, չնայած այդ խոչընդոտին, նրանք այսօր հանդես են գալիս համատեղ ծրագրով, նրանք բանաձեւել են իրենց գործողությունները:

– Ո՞րն է այդ բանաձեւը:

– Ցանկացած թուրքալեզու ժողովրդի խնդիր, հանդիսանում է մնացած թուրքալեզու ժողովուրդների խնդիրը: Սրանից կարող ենք հետեւություն անել, որ ԼՂՀ-ի հետ կապված Ադրբեջանի խնդիրն ուղիղ Նուրսուլթան Նազարբաեւի խնդիրներից է: Այդտեղից էլ գալիս են այն հարցադրումները, որ նա կարող է համատեղ արձանագրություններից դուրս հարցեր ուղղել Հայաստանին, գրպանից նամակներ հանել եւ ընթերցել, քանզի նա կատարում է թուրքալեզու երկրների բանաձեւի պահանջը:

Այսինքն, Մաքսային միության հիմքում մենք լրջագույն խոչընդոտ ունենք եւ այն ընդգրկում է մի հսկայական տարածք. ինչպես մի քանի տարի առաջ արտահայտվեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը` թուրքալեզու ժողովուրդները սկսում են Ադրիատիկ ծովից եւ ավարտվում են Չինական մեծ պարիսպով: Այդ աշխարհագրական հսկայական տարածքը նայեք ու այդ տարածքը միավորող գաղափարախոսությունը, որը կոչվում է պանթուրքիզմ, այսօր գործողության մեջ է: Իսկ Նուրսուլթան Նազարբաեւը պանթուրքիզմի ջատագովներից մեկն է`ոչ ուղիղ, այլ թուրքալեզու ժողովուրդների ջատագովի անվան տակ: Նա աքսակալի հիմունքներով իրեն դնում է թուրքալեզու ժողովուրդների առաջնորդի տեղ: Բայց այստեղ էլ հակասություն կա. Թուրքիան երբեք Նազարբաեւին թույլ չի տա, որ առաջնորդ լինի:

-Իսկ մերձեցման ի՞նչ այլ անկյուններ ունի Թուրքիան` Ղազախստանի հետ:

-Նուրսուլթան Նազարբաեւը երկակի, նույնիսկ եռակի ու քառակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական գործիչներից է: Նա ոգեւորողն ու ջատագովներից մեկն է ՄՄ-ի, միեւնույն ժամանակ, Ղազախստանում, նրա անմիջական մասնակցությամբ բացվեց Խոջա Ահմեդ Յասաբիի անվան թուրք-ղազախական ինստիտուտը: Յասաբին սոֆիստ էր եւ սոֆիստական գրականության հիմնադիրներից մեկը: Այդ ինստիտուտի գործունեության շրջանակներում թուրքերեն լեզվի եւ մնացյալի հետ խորացված սուփիզմ էլ են ուսումնասիրում: Թե ինստիտուտի կուլուարներում ինչ պայմանավորվածություններ կլինեն` միայն Աստծուն է հայտնի եւ մասամբ էլ մեզ. նրանք Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար լավ բան չեն պայմանավորվելու:

Ոչ վաղ անցյալում պարոն Նազարբաեւը Ղազախական ԽՍՀՄ-ի կենտկոմի քարտուղարն էր, բայց իր վերջին ելույթներում հայտարարում է, որ վերջին 150 տարիները ղազախ ժողովուրդը ռուսական լծի տակ է եղել: Բա կենտկոմի քարտուղար եղած ժամանակ դա չէ՞ր հիշում:

Այնպես որ, Նուրսուլթան Նազարբաեւի հետ կլոր սեղանի շուրջ հանդիպելուց միշտ պետք է զգուշանանք նրանից: Նա հոգով թուրք է:

-Իսկ ՌԴ-ի դերն ու նշանակությունն այս ամենում զրոյակա՞ն է:

– Զրոյական չէ: Նուրսուլթան Նազարբաեւի սոֆիստական, թուրքալեզվական, թուրքասիրական, թուրքապաշտական առաքելությունների մեջ ՌԴ-ն գտնվում է ծայրահեղ վտանգված վիճակում: Խոսքը 15-16 ժողովուրդների մասին է, որոնք այսօր բնակվում են ՌԴ-ի տարածքում եւ այսպես թե այնպես, ՌԴ-ն այդ ազդեցությունն իր մաշկի վրա զգում է:
Խնդիրները բազում են: Թե այս լաբիրինթոսի մեջ ինչպիսի՞ն կլինի ՄՄ-ի վերջնական տեսքը` դժվարանում եմ ասել, բայց որ Նուրսուլթան Նազարբաեւը բազմակի խաղի վարպետ է, բոլորը հասկացան: Փրկությունը ՌԴ-ի զգոնության եւ Չինաստանի միջեւ է ընկած:

-Ի՞նչ կապ ունի Չինաստանը:

– Չինաստանում բնակվում է շուրջ 11 միլիոն ույգուր: Նրանք թուրքալեզու, մահմեդական ժողովուրդներ են եւ ավտոնոմիա ունեն Չինաստանի հյուսիսում: Ույգուրներն այսօր Չինաստանը հեղեղում են իրենց ահաբեկչություններով, որոնց թիկունքում ընկած է պանթուրքիզմն ու Թուրքիան:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Եթե ասենք, մայիս ամսին, Ուռունչիում ահաբեկչություն է կատարվում, ապա այդ ահաբեկչության շղթան հետագա ամիսներին շարժվում է պանթուրքիզմի կիսալուսնի ողնաշարով` մահաբեր գործողություններ են լինում, Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում: Իսկ պանթուրքիզմի շղթայում ոչ մի պատահական բան չի կատարվում: Փոքրիկ Հայաստանն այսօր կիսամերկ կանգնած է թուրքալեզուների` «Գորշ գայլի» հետնորդներին դեմ-դիմաց: Իհարկե, պանթուրքիզմն առանց կողքից պաշտպանների չի առաջ տանում իր գաղափարախոսությունը: Կա մի շատ հզոր երկիր` օվկիանոսից այն կողմ, որը շատ ուշադիր հետեւում է ՄՄ-ին, թուրքալեզու ժողովուրդներին, պանթուրքիզմին` իր լրջագույն դերակատարմամբ, ուղղված վերջինիս աջակցությանը, որպեսզի նրանց վառած կրակը` կիսալուսնի ողնաշարով մեկ, երբեք չմարի:

– Գալիք տարի արդեն Ցեղասպանության 100- ամյա տարելիցին, նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, զոհերի հիշատակը ոգեկոչելու հրապարակային հրավեր արեց: Ձեր նկարագրած իրավիճակում սա դիվանագիտորեն կշռադատվա՞ծ քայլ էր:

– Դա, մեր արտաքին քաղաքականության վերջին տասնամյակի միգուցե միակ լուրջ քայլն էր:

Ինչ վերաբերվում է դրան (Էրդողանին-Ն. Գ.)` նրան այլ կերպ չեմ կարող անվանել, քանզի քաղաքական գործիչն իրավունք ունի հայհոյելու, նույնիսկ սահմանն անցնելու, բայց երկրի ղեկավարը դրա բարոյական իրավունքը չունի, էլ չեմ ասում, որ երկրի ղեկավարը երբ ասում է, որ հայի հետ իրեն համեմատելն անմենամեծ անպատվությունն է, ասեմ դրան` թուրք լինելն է անպատվություն, քանզի իրենց ողջ ճանապարհը ներծծված է մարդկանց արյունով: Մարդկանց արյունով գրավեցին Փոքր Ասիան: Էլ չեմ ասում իրենց առաջնորդների տարբեր ստորությունների մասին, ընդհուպ մինչեւ Սբ. Սոֆիայի տաճարում 16-ամյա թագաժառանգին բռնաբարելը: Էդ պատմությունն ունեցող մարդը որոշում է անպատիվ համարել, որ իրեն հայ են անվանում:

Տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության գնդակը դրա դաշտում է: Բայց, որպես կանոն, մաֆիայի ներկայացուցիչները` քիլլերները, գնում են իրենց զոհի գերեզմանին այցելության: Այնպես որ, եթե Էրդողանը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին գա` ոչ մի նոր բան չի անելու. մարդասպանը գալիս է իր զոհի գերեզմանին:

– Բայց փոխարենն, աշխարհը թողած Ցեղասպանության թեման, կխոսի Էրդողանի հանդուրժողականության մասին:

– Արդեն երեք տարի է աշխարհը Ցեղասպանության թեմայով չի խոսում: Մենք մեր բաժին «բորշը կերանք», երբ արձանագրությունները ստորագրեցինք: Եթե շատ ազնիվ գտնվենք` նույնիսկ մենք չենք խոսում, բայց դա այլ խոսակցության թեմա է:

Զրույցը`  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031