Այսօր՝ օգոստոսի 19-ին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայց է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը, մեղադրվելով խարդախություն կատարելու մեջ, 6 տարի ազատազրկման էր դատապարտվել:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Պարոն Հարությունյանը հայտարարեց, որ համարում է՝ փաստաբանը շատ ճիշտ է վարվել.
«Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած վճիռները, որոնք որպես կանոն՝ պատվիրված եւ քաղաքականացված են լինում, պետք է բողոքարկվեն: Նա բողոքարկում է եւ ճիշտ է անում, դրա նպատակը, բնականաբար Եվրոդատարան հասնելն եւ արդարացվելն է»:
Կարդացեք նաև
Նա մեզ վստահեցրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը հասնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան.
«Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դատարանները պահում է իր ենթակայության տակ որպես սեփական կամակատարների՝ մենք կարող ենք հասնել արդարության միայն եվրոդատարաններում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ