Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիգարխների որդիներին բանակ քշելու փոխարեն Մանվել Գրիգորյանը ճիշտ կաներ բանակը նրանց հայրերի հաշվին պահեր»

Օգոստոս 19,2014 19:40

Այսօր  «Երկրապահ կամավորական միության» վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հնարավոր է պատերազմի ժամանակ անգամ պաշտոնյաների որդիները չմեկնեն պատերազմի դաշտ, ասել էր. «Սաղին կտանեմ դեմս, կքշեմ տանեմ ընդեղ»։

Aravot.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Գագիկ Համբարյանը Մանվել Գրիգորյանին հիշեցրեց. «Դաշտային հրամանատարների ժամանակն արդեն անցել է, և ոչ Մանվել Գրիգորյանը, ոչ էլ ազատամարտի մեկ այլ մասնակից չի կարող որևէ մեկին քշի տանի, սա ոչ 1991 թիվն է, ոչ 1992 է և ոչ էլ նույնիսկ 1994թ.-ն է, վերջիվերջո մենք ունենք գլխավոր գերագույն հրամանատար, կայացած պետություն ու կայացած պաշտպանության նախարարություն, որոնք և կորոշեն` ով գնա բանակ, ով չգնա: Իհարկե, ես համամիտ եմ Մանվել Գրիգորյանի հետ, որ  կան օլիգարխներ, որոնց  զավակները արտոնյալ են, բանակ չեն գնում, բայց Մանվել Գրիգորյանը նրանց որդիներին բանակ քշելու փոխարեն ճիշտ կաներ օլիգարխ հայրերին ստիպեր, որպեսզի նրանք հանգանակություն կատարեն բանակի համար, որպեսզի զենք  ու  ռազմամթերք ձեռք բերեինք: Իսկ եթե Մանվել Գրիգորյանը այդքան շատ է ցավում օլիգարխների` բանակից խուսափող  որդիների համար, ապա ամպագոռգոռ հայտարարություն անելու փոխարեն, ճիշտ կաներ վերջին 20 տարվա ընթացքում, երբ  ինքը կորպուսի հրամանատար էր, այնուհետ ՊՆ փոխնախարար էր, այդ հարցով ճիշտ ժամանակին զբաղվեր, կամ գոնե այժմ այս հարցը  մեկ անգամ բարձրացներ Ազգային ժողովում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Ահա ինչպիսին է հայի արդարամտություն փոքրատառը:Օլիգարխը կերակրում է մատաղացու գառներին, որպեսզի իր բորենիները արյունոտ աչքերով խրախճանքներ կազմակերպեն քաղաքում:Այլապես, ինչպես հասկանալ ,, դեմս քշեմ տանեմ ընդեղ,,:Գնացողները մատաղացունե*ր են:Չէ, պատերազմը չի լինի գեներալի տեսած պատերազմից:Այն կլինի սպիտակ:

  2. SUREN says:

    Բա բանակ խի չեն գնում????,պետք չի որ քշես պատերազմ,դու քշի բանակ.լիսկայի հերոսներինելես տանելու???,դե հիմա տար բանակ:

  3. Գ.Լ.Հ says:

    Օգոստոսի սկզբներին,երբ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում լարված էր,ֆեյսբուքում մի տարօրինակ բան նկատվեց:Մարդիկ,որոնց համար իրենց պապա-մամաները ամեն ինչ անում էին,որ բանակ չգնան,մարդիկ՝որոնք կեղծ հաշմանդամության թղթով բանակից են ազատվել,հիմա տղամարդ ու հայրենասեր են դարձել և սկսել էին իրենց պատերազմ գնալու ու հայրենիքի պաշտպանության մասին բարբաջել…Այսպիսի ոչնչություններից պետք է շատ վախենալ,որովհետև սրանց նմաններն են ամենաառաջինը դավաճանելու Հայրենիքը…ոչ թե սրանց պետք է տանես բանակ,այլ դրանց պապա-մամաների գրպաններին շեշտակի հարվածես,առավել ևս եթե գիտես,որ դրանց ունեցվածքը անարդար ձևով է կուտակվել:

  4. david says:

    Գ.Լ. Հ ինչպես է , որ դու, ազգը գիտի որ անարդար ձևով հարստացածներին, բայց ֆաշիզմի պարագլխիկը չգիտի: Անքրտինք կուտակածի 1%-ը կտա և ի*նչ դրանով հայը դարձավ արդար ու մաքուր:Չէ, նրանք պատերազմ գնացող չեն, բանակ գնացող չեն, բայց պատերազմը կայցելի նրանց ապարանքները և…Մեռնեմ էդ օրվան:Տեսնելու եմ:Էդ միլիարդների բոցերի վրա սուրճ են խմելու ֆաշիզմի թշնամիները:Բութիզմի կրակները խորովածի հոտ կունենան:Այդ օրը հեռու չէ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031