Քիչ առաջ Գյումրիում փոթորկախառն քամի բարձրացավ, որը տևեց մոտ 5-6 րոպե` փոշու մեջ խեղդելով ողջ քաղաքը ու քշելով մարդկանց: Ըստ որոշ տվյալների, սաստիկ քամին վնասել է քաղաքի կենտրոնական հատվածների որոշ սեփական տան կտուրներ: Չնայած այս պահին քամին դադարել է, սակայն քաղաքը պատված է փոշու ու կեղտի մեջ, հատկապես որ Գյումրու փողոցները կիսավեր են ու քարուքանդ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
“քամին վնասել է քաղաքի կենտրոնական հատվածների որոշ սեփական տան կտուրներ ” էս ինչ նախադասություն է , որ?