Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալի Ֆարմը» թմրամիջոցներ կներմուծի

Օգոստոս 19,2014 18:43

Օգոստոսի 21-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության հավանությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Նատալի Ֆարմին» տալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա` 3 տարի գործողության ժամկետով:

Ամենայն հավանականությամբ, այս որոշումը կառավարությունը միաձայն կընդունի, քանի որ կառավարություն ներկայացրած ամփոփաթերթում այլ գերատեսչությունների կողմից ոչ կողմ, ոչ դեմ որեւէ առարկություն, կամ առաջարկություն ներկայացված չէ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031