Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը՝ Մեդվեդեւի այցի մասին. «Ռուսաստանից պետք է ակնկալել ճնշումներ ու Հայաստանի զարգացմանը խոչընդոտող քայլեր»

Օգոստոս 19,2014 18:25

Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցից, որ նախատեսված է սեպտեմբերի 8-9-ին:

«Ես մնում եմ այն համոզմանը, որ մենք Ռուսաստանից ակնկալելու որեւէ բան չունենք, եթե  անգամ ունենք, ապա միայն բացասականը, միայն ճնշումներ, միայն քայլեր, որոնք խոչընդոտել են, խոչընդոտում են ու կխոչընդոտեն Հայաստանի զարգացմանը, կտանեն Հայաստանին դեպի մեկուսացում, դեպի միակողմանի կախվածություն Ռուսաստանից, տարածաշրջանի ինտեգրացիայի կոնսերվացում, բաժանարար գծերի ստեղծում: Այնպես որ, չեմ կարծում, թե այդ այցն էլ լինի նշյալ շրջանակներից դուրս մի այլ բան:  Որովհետեւ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միայն չի փոխվում, այլեւ գնալով խորանում է եւ ստանում է պաթոլոգիկ գծեր»:

Պարոն Մեհրաբյանի ձեւակերպմամբ, հավանաբար ՌԴ վարչապետի այցին կհետեւեն մի քանի դեկլարատիվ հայտարարություններ, որոնք միտված կլինեն ինչ-որ բան փոխել. «Իրականում Հայաստանի այս վիճակը ձեռնտու է Ռուսաստանին ու  նաեւ Հայաստանի օլիգարխիային…Մնում է՝ մտածենք, թե ի՞նչ անենք, որ գոնե վնասներ չկրենք ռուսական քաղաքականությունից, եղած վնասներն էլ ինչ-որ  կերպ մեղմենք, որպեսզի դրանք չկրեն անդառնալի բնույթ եւ չլինեն ճակատագրական Հայաստանի Հանրապետության եւ հասարակության համար»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031