Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին են առաջարկում այս ոլորտի նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կադրին` Արմեն Կարապետյանին, որն աշխատել է նաեւ Հարություն Քուշկյանի ժամանակ, ապա աշխատանքից ազատվել է, երբ Դերենիկ Դումանյանը նշանակվել էր առողջապահության նախարար:
Օգոստոսի 21-ին առողջապահության նախարարը կառավարության հավանությանը կներկայացնի Արմեն Կարապետյանին առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին որոշումը: Պարոն Կարապետյանը վերջերս այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար էր:
Aravot.am-ին վստահեցրին, որ պարոն Կարապետյանը քաղծառայության քննությունը գերազանց է հանձնել: Հիշեցնենք, որ պարոն Կարապետյանը ԼՂՀ առողջապահության ներկայիս նախարար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ