Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22 պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է «Ռեգնում»-ը:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այցը կմեկնարկի Զվարթնոց օդանավակայանում՝ պաշտոնական արարողությամբ:
Սպասվում է, որ այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո ընդլայնված կազմով կհանդիպեն երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները: Հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Վրաստանի պատվիրակությունը՝ Ղարիբաշվիլի գլխավորությամբ կայցելի Երևանի կոնյակի գործարան և մատենադարան:
Կարդացեք նաև
Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի կայուն զարգացման նախարարները, պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, կառավարության աշխատակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն և Անվտանգության խորհրդի և ճգնաժամի կառավարման նախագահ Մինդիա Ջանելիձեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ