Ամերիկյան, ռուսական և մոլդովական մի քանի լրատվամիջոցների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները լիցքավորվում են Ադրբեջանում և ռմբակոծում Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին, գրում է «Հաքքին.ազ»-ը:
Մոլդովական «Ակոտալիտատ»-ի լրատվականը հայտնում է, որ կործանիչները, որոնք հարձակվում են Արևելյան Ուկրաինայի քաղաքացիական կառույցների վրա, կրում են Ուկրաինայի օդային ուժերի պիտակավորումներ. «Նրանց թռիչքներին հետևել են մինչև Ադրբեջանի, Ռումինիայի և Մոլդովայի ավիաբազաներ, որտեղ նրանք լիցքավորվում են ռազմամթերքով», – գրել է լրատվականը՝ նշելով, որ օդաչուները հավանաբար լեհեր և իսրայելցիներ են:
Կանադացի լրագրող Ջեֆի Ուեսթը, որը աշխատում է ինքնաթիռների հետ կապված առցանց լրատվականում, բացահայտել է մի շարք ռազմական ինքնաթիռներ, որոնք թռչում են Ուկրաինայի տարածքով ու դուրս են գալիս ՆԱՏՕ-ի ռազմաբազաներից:
Լրագրողը այդ բացահայտումն արել է կայքին հարմարեցված ինքնաթիռներին հետևող ծրագրով: Նա գրել է, որ իրենք արձանագրել են, որ այդ ինքնաթիռները վայրէջքներ են կատարել Բուխարեստում (Ռումինիա), Մոլդովայում և Ադրբեջանի այսպես կոչված՝ «լքված օդակայաններում»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրերը՝ անվանելով այն անհիմն և սադրիչ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ