Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ու շահերը

Օգոստոս 19,2014 16:15

«Դիփունքը խափում ին, դիփունքս խափված ինք» կպնդեր մեր մեծն Գաբրիել Սունդուկանը

Երբ մեր երկրում որևէ ծառայություն (կապի, էլցանցերի, ջրի, փոստային և այլն) շահում են օտարերկրյա կազմակերպություններ, նրանցից մեր միակ ակնկալիքն այն է, որ նրանք բարձրացնեն ծառայության որակը, այնինչ այս օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարները միայն մի մտահոգություն ունեն` մեր երկրում ստանալ բարձր աշխատավարձ ու շահույթ, իսկ ծառայության ոչ որակն են բարձրացնում, ոչ` տեղացի աշխատակիցներին մարդավայել աշխատավարձ են տալիս: Շատ չեմ մեղադրում իրենց, որովհետև նրանք ընդօրինակում են մեր իշխանությունների վարքագիծն ու աշխատաոճը:

Տարիներ առաջ Հայաստանի փոստային ծառայությունը «շահեց» օտար մի կազմակերպություն, որի մատուցած ծառայություններից չափազանց դժգոհ է մեր հասարակությունը:

Օրեկան հազարավոր նամակներով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ծանուցում է մեր քաղաքացիներին իրենց հիմնավոր կամ անհիմն ճանապարհային խախտումների մասին: Ստույգ տեղեկացված եմ, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից իրենց ծանուցումները հասցեատերերին հասցնելու ծառայության համար հայտարարված մրցույթը շահել է «Հայփոստ» օտար կազմակերպությունը, որի դիմաց «Հայփոստ»-ը պատշաճորեն վճարվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից: Ենթադրվում է, որ այդ գումարների ինչ որ մասը պետք է ծառայեր նաև փոստատարների աշխատավարձերը բարձրացվելու նպատակով, այնինչ, ինչպես այսօր դժգոհում էին փոստատարները, նրանք ստանում են մաքուր 44000 դրամ աշխատավարձ:

Թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ են աշխատում մարզերում և կենտրոնականում ԴԱՀԿ-ի աշխատակիցները` հսկայական գումարներ բերելով իրենց կազմակերպությանը, կվկայեն մեր քաղաքացիները, այնինչ , մասնավորապես Արագածոտնի մարզի ԴԱՀԿ-ի աշխատակիցները ստանում են ընդամենը 60000 դրամ աշխատավարձ:

Նրանց խոստացել էին սույն թվականի հուլիսից բարձրացնել աշխատավարձերը, սակայն գոնե Արագածոտնի մարզի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն բարձրացվել: Այսինքն ինչպես օտար, այնպես էլ տեղի ղեկավարները հավասարապես կեղեքում ու շահագործում են իրենց աշխատակիցներին:
Ո՞ւր է մեր կառավարությունը, ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ու շահերը:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

19 օգոստոսի 2014
Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031