Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆլեշմոբ՝ գրքամոլների համար

Օգոստոս 19,2014 15:59

Ուսումնական տարվան ընդառաջ աշխարհի տարբեր ծայրերում ֆլեշմոբեր են կազմակերպվում, որի ընթացքում մարդկանց որոշակի խումբ հասարակական վայրերում գիրք է ընթերցում: Ֆլեշմոբի օգնությամբ մարդիկ խրախուսում են ընթերցանությունը՝ ընթացքում կիսվելով գրքերից ստացած տպավորություններով՝ չմոռանալով նոր ընկերներ ձեռք բերել:

Այս տարի Երևանն էլ է որոշել միանալ «գրքային հիվանդությանը» . սեպտեմբերին Երևանում սպասվում է «համաճարակի» նոր ալիք՝ մեկշաբաթյա գրքային ֆլեշմոբի տեսքով, որի կազմակերպիչներն են Անի Հովնանյանն ու Նարե Աթոյանը՝ «Հայ Գիրք» գրախանութների ցանցի հետ միասին:

Aravot.am-ի հետ զրույցում Անի Հովնանյանը նշեց. «Ըստ էության, ամառն ընթերցանության համար ամենահարմար ժամանակն է, քանի որ մարդիկ ազատ են և կարող են իրենց թույլ տալ ընթերցել, բայց հենց ամռան ընթացքում են անուշադրության մատնում գրքերը՝ զբաղվելով այլ գործերով: Եվ մարդկանց տաղտուկը ցրելու համար որոշեցինք սեպտեմբերին ֆլեշմոբ կազմակերպել, որի բուն նպատակը ընթերցողին գրքերի հետ ծանոթացնելն է՝ հատկապես այն գրքերի ու գրողների, որոնք այդքան էլ ճանաչված չեն: Կցանկանամ մարդկանց ձեռքերում տեսնել Գուրգեն Խանջյան, Հովհաննես Գրիգորյան, Լիլիթ Կարապետյան, Արմեն Օհանյան, Արամ Պաչյան, սլովակյան արդի գրականություն, արդի հնդկական պատմվածքներ:Այս գրողներն ու ստեղծագործությունները նոր են ու հետաքրքիր, բայց անուշադրության են մատնված, քանի որ շատ ընթերցողներ ծանոթ չեն դրանց: Ես չեմ ասի, որ գիրք կարդալը նորաձև է, կասեմ, որ դա հաճելի զբաղմունք է»:

Ֆլեշմոբի մանրամասներին գրքասերները կկարողանան ծանոթանալ սեպտեմբերին՝ ֆեսբուքյան էջի  օգնությամբ:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Լուսանկարը՝ ic.pics.livejournal.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Անի անունով օրիորդին կամ կնոջն ասենք, որ կարդացել ենք Ձեր թվարկածներ հեղինակների գրքերից, բացի Գրիգորյանը, մասամբ էլ Խանջյանը, մնացածները, որ սկսնակ են ըստ էության, կիսատ պռատ, թույլ գրականություն ունեն: Ընթերցողները ավելի կհիասթափվեն արդի գրականությունից: Նշվածներին էլ չեն ճանաչում անգամ շատ ընթերցասերներ: Ընթերցողը պետք է ձեր քարոզին նայի, թե ում կարդալ, ում ոչ??

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031