Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդամենը ողջունում է խորհրդարանական խմբակցությունների համատեղ քայլը

Օգոստոս 19,2014 14:46

«Նման նախագիծ ստեղծելու հանձնառություն Քաղաքացիական պայմանագիր միավորման ներկայացուցիչները ստանձնել են հուլիսի սկզբին` Այգեպար և Մովսես համայնքներ կատարած այցի ընթացքում: Նախագիծն այսօր է շրջանառության մեջ դրվել, որովհետև այսօր ԱԺ առաջին աշխատանքային օրն էր արձակուրդից հետո»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, պատգամավորն այսօրխորհրդարանում նախագիծ է շրջանառության մեջ դրել՝սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին:

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ապա, խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր: Այցի արդյունքում պարզ դարձավ, որ առաջիկայում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ փաթեթ կներկայացնեն կառավարությանը՝ արտոնությունների վերաբերյալ:

Aravot.am-ի հարցին՝ հնարավորություններ տեսնո՞ւմ է բոլորի նախագծի շրջանակներում համատեղ աշխատանքի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որ պիտի օգնի սահմանամերձ համայնքների ամրապնդմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031