Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Շատ ճիշտ էր վարչապետի հայտարարությանը ԱԺ խմբակցությունների արձագանքը» (Տեսանյութ)

Օգոստոս 19,2014 14:29

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դրական է համարում, որ վարչապետի հայտարարությանն արձագանքել են խորհրդարանական խմբակցությունները: Խոսքը սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին է:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակավայրերում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ժամանակ այցելելով սահմանամերձ բնակավայրեր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր ոչ միայն տեղացիներին հարկային արտոնություններ տալու, կոմունալ ծախսերի հոգսը թեթեւացնելու մասին, այլ նաեւ գործարարներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին, ինչը պետք է խթանի տեղերում բիզնեսի, հետեւաբար նաեւ կյանքի զարգացմանը:

Օրերս, այդ տարածաշրջանի բնակավայրեր էին այցելել նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Արդյունքում՝ վեց խմբակցությունները հարկային արտոնությունների համատեղ փաթեթ կներկայացնեն կառավարությանը :

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համոզված է՝ հարկային արտոնությունները կշահագրգռեն գործարարներին եւ նրանք կդիմեն ռիսկերի: Aravot.am-ի հարցին՝ արդյոք դա չի դառնա «ճարպիկ տղաների» համար հարմար առիթ եւ բիզնեսը սահմանամերձ շրջաններում գրանցելով ընդամենը կվայելեն հարկային արտոնությունները՝ համապատասխան գործառույթներ չիրականացնելով, Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Ճարպիկ տղաները Երեւանում էլ են կարողանում իրենց հարցերը լուծել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031