Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը օլիգարխների որդիների մասին. «Սաղին կքշեմ կտանեմ պատերազմի դաշտ»

Օգոստոս 19,2014 14:00

«Երկրապահ կամավորական միության» վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչին էին ուղղված Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները, պատասխանեց ,որ դեռ 25 տարի առաջ էր ինքը տեսել այդ կրակոցները. «Իրա գեշությունը, իրա վատությունը ցույց տվեց Ադրբեջանը, դու սիրուն աղջիկ ես, սիրուն ես երեւում, իրանք գեշ են, գեշ են երեւում»։

Գեներալ-լեյտենանտի խոսքով ՝ աշխարհի որ ծայրում էլ, եթե մեկը փորձի իր ժողովրդին վնասել՝ «ես իրանց պատրաստ եմ բան ասել»։

Մանվել Գրիգորյանը ասում է, որ պատերազմի վտանգ զգացել է իր ողջ կյանքում. «Քանի որ մեր չորս կողմը ոչ վստահելի երկրներ են, մենք միշտ էլ վտանգը հազարավոր տարիներ ունեցել ենք եւ կունենանք։ Միշտ պետք է միասնական եւ պատրաստ լինենք»։

Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, պրն Գրիգորյանն ասաց, որ դեռ 25 տարի առաջ էր ճանաչում Սերժ Սարգսյանին՝ որպես զինվոր. «Ես հասկացել եմ, որ ինքը մեծ մարդ է, հայրենասեր է։ Ավելի լավ զգացմունք չեմ ապրել, քանի որ ես երկրում չէի այդ ժամանակ եւ այդտեղ հայ համայնք չկար, այնքան հպարտացա, երբ բոլոր հայերը մեր նախագահի մասին գոհացուցիչ էին խոսում։ Այն ինչ թուրքը փորձում էր անել, չկարողացավ»։

Գեներալ-լեյտենանտը վստահ է, որ եթե լինենք միասնական, Արցախի հարցը չի լինի. «Գիտե՞ք երբ է Արցախի հարցը բարձրանում, երբ մենք ստեղ սկսում ենք իրար դեմ կռվել, վարկաբեկել, այդ ժամանակ նոր թուրքը ժրում է»։

Պրն Գրիգորյանը, այն դիտարկմանն ի պատասխան, թե ազատամարտիկները դժգոհ են, որ իրենք թոշակը բարձրացել է 5000 դրամով, ասաց, որ ազատամարտիկը ոչ մի բան չպիտի համարի վիրավորական. «Աստված տա մեր երկիրը էնքան հզորանա, որ 5000 դրամի փոխարեն, 50 հազարով ավելանա։ Ուղղակի սա է հնարավորությունը»։

Պրն Գրիգորյանը, պատասխանելով նաեւ լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ պատիժ է կրելու ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանողը, ասաց, որ անձամբ ինքը շատ խիստ պատժելու է. «Անգամ մենք էլ ենք պատժելու, եթե պետությունը լավ չպատժի, ես կպատժեմ, կտեսնեք։ Վտարելու եմ»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե երիտասարդների մոտ մտավախություն կա, որ պատերազմի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները չեն մեկնի պատերազմի դաշտ, պրն Գրիգորյանը պատասխանեց. «Սաղին կտանեմ դեմս, կքշեմ տանեմ ընդեղ»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031